211652_close_icon
views-count98715 դիտում article-date 22:15 10-04-2021

Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
 
Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված թաղամասի Վերֆելի փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:
 
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
 
Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
 
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Դավիթ Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Միքայելյանի գլխավորությամբ:
 
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում գտնվող առևտրի սրահի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, ինքնաձիգից կրակված պարկուճներ, իսկ խանութի ներսում կրակված գնդակ:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր