211652_close_icon
views-count1925 դիտում article-date 16:45 12-04-2021

Երեւանում «Տիեզերական հետազոտությունները եւ ժամանակակից տեխնոլոգիաները» խորագրով գիտաժողով է անցկացվում

Ապրիլի 12-ին Երեւանում «Մոսկվայի տանը» «Տիեզերական հետազոտությունները եւ ժամանակակից տեխնոլոգիաները» խորագրով գիտագործնական գիտաժողով է ացկացվում, որը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի հետ համատեղ: Այն նվիրված է Տիեզերագնացության օրվան, որն այս տարի նշվում էառաջին մարդու՝ սովետական ​​տիեզերագնաց Յուրի Գագարինի՝ տիեզերք թռիչքի 60-ամյակի օրը: Գիտաժողովի հիմնական թեման Խորհրդային Հայաստանի դերն է ԽՍՀՄ տիեզերական արդյունաբերության մեջ: Նաեւ Տիեզերագնացության օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողություն տեղի կունենա:

Գիտաժողովին մասնակցում են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը,  Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, Տիեզերագնացության եւ ավիացիայի կենտրոնի նախագահ Ֆեդոր Յուրչիխինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը եւ Թուրքմենստանի դեսպան Մուխամմետգելդի Այազովը:

Նմանատիպ նյութեր