1178 դիտում
10:01 14-04-2021
Հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև մինչև օրս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շարունակվում են հայերի նկատմամբ ավելի քան մեկ դար տևող ցեղասպանությունն ու էթնիկ զտումների քաղաքականությունը։ Բազմաթիվ են Արցախի Հանրապետությունում իրականցված ռազմական հանցագործությունների փաստերը զինծառայողների և խաղաղ բնակչության նկատմամբ։ Ադրբեջանի կողմից ոչնչացվում և յուրացվում է նաև Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, այսինքն՝ իրականացվում է կուլտուրոցիդ։
Ադրբեջանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ դիմելու համար Հատուցման և վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավադատական ու գիտական կենտրոնը պատրաստում է արտադատական փորձագիտական եզրակացություն։ Այն ներառելու է ինչպես ռազմական ագրեսիայի, այնպես էլ խաղաղ նախապատերազմյան և հետպատերազմյան ժամանակներում Արցախի Հանրապետության և ուղղակիորեն Արցախի Հանրապետության հայ բնակչությանը Ադրբեջանի Հանրապետության կողմից հասցված նյութական և ոչ նյութական վնասի կվալիմետրիկ (որակական) գնահատում, համապարփակ փորձագիտական հաշվառում և վերլուծություն:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է նախաձեռնության հեղինակ, տնտեսագիտության և խաղաղության գծով Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանի հետ։ Վերջինս կարևորում է հայագիտության ոլորտում և հայկական մշակույթին հասցվող վնասներին համարժեք պատասխան տալը։ Այդ նպատակով նա մշակել է պատմամշակութային ժառանգության գնահատման և մշակութային ցեղասպանության հետևանքով հասցված վնասի հատուցման հարցում կվալիմետրիկ մեթոդիկան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
88704 դիտում
10:39 19-01-2022
Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչև 3 տարեկան երեխա խնամող աշխատողները․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
961 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1279 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»