1348 դիտում
11:39 14-04-2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել երկխոսությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ( ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) գոհունակությամբ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու նշել, որ հետևում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հայտարարության կատարման ընթացքին:
Այս մասին համանախագահները հայտարարել են ապրիլի 13-ին տարածած հաղորդագրության մեջ:
«Համանախագահները ողջունում են զգալի ձեռքբերումները զոհվածների աճյունների վերադարձի հարցում և շարունակական առաջընթացը հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակեցման գործում, մարդասիրական աջակցության տրամադրումն ու կյանքի պատշաճ պայմանների ապահովումը, ինչպես նաև կառուցողական քննարկումը՝ ուղղված տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
Նրանք հիշեցրել են կողմերին, որ անհրաժեշտ են հավելյալ ջանքեր՝ մտահոգության առիթ հանդիսացող այլ հարցեր կարգավորելու և փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար՝ հանուն տևական խաղաղության:
«Դրանք ներառում են հարցեր, որոնք, մասնավորապես, առնչվում են բոլոր ռազմագերիների և մյուս ձերբակալվածների վերադարձին՝ համաձայն միջազգային հումանիտար օրենքի դրույթների, հակամարտության գոտիներում արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում և միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության խթանմանը, ժողովուրդների միջև վստահության կառուցմանը»,- նշել են համանախագահները:
Նրանք ընդգծել են, որ հատուկ ուշադրություն պետք է հատկացվի վերջնական համընդգրկուն և կայուն կարգավորման հաստատմանը՝ կողմերի համար հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա: «Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին ամենամոտ հնարավորության դեպքում վերականգնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք վերահաստատում են առաջարկը՝ իրենց հովանու ներքո կազմակերպելու ուղիղ երկկողմ խորհրդակցություններ, որպեսզի կողմերը վերանայեն և համաձայնության գան համատեղ կառուցվածքային օրակարգի շուրջ, որը կարտահայտի իրենց առաջնահերթությունները՝ առանց նախապայմանների»,- ասվում է հայտարարության մեջ:
Համանախագահներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության գործունեությանն ու հնարավոր ընդլայնմանը՝ կոչ անելով կողմերին ապահովել լիակատար հասանելիություն ու աջակցություն: «Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան՝ այդ թվում և Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ գնահատման և միջնորդական դերակատարումն իրականացնելու համար»,- նշել են նրանք՝ հիշեցնելով, որ կողմերը պարտավոր են ապահովել անարգել հասանելիություն և համանախագահների տեղաշարժի առավելագույն ճկունություն՝ համաձայն մանդատի և նախկին պրակտիկայի:

Նմանատիպ նյութեր
8033 դիտում
12:49 28-05-2018
Պոմպեոն ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները
3276 դիտում
10:39 17-02-2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել վերսկսել ԼՂ հարցով համապարփակ բանակցությունները
7505 դիտում
16:54 13-02-2022
Կողմերին քաջալերում ենք հնարավորինս շուտ տարածաշրջանում ընդունել Համանախագահներին. ԱՄՆ դեսպանություն
Այս բաժնից
739 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»