211652_close_icon
views-count8033 դիտում article-date 12:49 28-05-2018

Պոմպեոն ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու հարցում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղված ուղերձում: «Մենք շարունակում ենք հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը որոնելու գործին և կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները»,- ասվում է նրա շնորհավորական ուղերձում: Պոմպեոն ընդգծել է, որ 1991 թվականի անկախության հռչակումից հետո Ադրբեջանը մշտապես եղել է ԱՄՆ «արժեքավոր գործընկերը»: Ադրբեջանում մայիսի 27-ին նշվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:

Նմանատիպ նյութեր