211652_close_icon

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է եզդիական համայնքին նոր տարվա առթիվ

views-count971 դիտում article-date 14:05 14-04-2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում եզդիական համայնքի նոր տարվա առթիվ:

ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին խաղաղություն ու նորանոր հաջողություններ բերի մեր եզդի բարեկամների ընտանիքներին։

Բացառիկ գնահատանքի է արժանի ձեր պատմությունն ու ազգային արժանապատվությունը:

Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետությունում ձեր ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու պայմանները երաշխավորված են»:

Նմանատիպ նյութեր