1353 դիտում
09:01 16-04-2021
Խուզարկուների միությունը կզբաղվի իշխանությունների համար անցանկալի գործիչներով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է Հայաստանում ստեղծել Խուզարկուների միություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գլխավոր դատախազությունը Ազգային ժողովին է ներկայացրել «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնավորման մեջ դատախազությունը նշում է, թե մասնավոր խուզարկուական գործունեության հետ կապված չկան իրավական կարգավորումներ, եւ դատախազությունը որոշել է օրենքով Հայաստանում թույլատրել մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնել՝ միեւնույն ժամանակ սահմանելով այդպիսի գործունեության թույլատրելի սահմաններն ու դրսեւորումները:
Նշվում է, որ օրենքի մշակման շրջանակներում ուսումնասիրվել է նաեւ տվյալ ոլորտում միջազգային իրավական փորձը, այդ թվում՝ ուսումնասիրվել են Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ այլ երկներում գործող իրավական ակտերը, որոնց կարգավորումները եւս հիմք են ընդունվել նախագիծը մշակելիս:
Օրինակ՝ մասնավոր խուզարկուն կարող է տեղեկություններ հավաքագրել գույքի ծագման՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով օրինականության վերաբերյալ, որոնել այն ֆիզիկական անձանց, ում վերաբերյալ նրանց բնակության վայրում որոնումը սկսելուն նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում տեղեկություններ չեն ստացվել:
Նշենք, որ Խուզարկուների միության նախագահն ընտրվելու է 4 տարի ժամկետով: Կարճ ասած, մտադիր են ստեղծել մարդկանց կյանքի մեջ քիթները մտցնողների միություն, որը մեծապես կզբաղվի իշխանությունների համար անցանկալի գործիչներով եւ պաշտոնյաներով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1105 դիտում
13:40 22-09-2023
Ազգային կոմիտեի կազմը համալրել նաեւ արեւմտամետ գործիչներով, որ այն դառնա բազմաբևեռ, բազմակարծիք. Դավիթ Անանյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը