211652_close_icon
views-count1141 դիտում article-date 16:50 16-04-2021

Ուկրաինացի և հայ ատոմագետները փորձի փոխանակություն են կատարել

Ուկրաինայի Ռովնոյի ատոմական էլեկտրակայանում «ԱԷԿ-ի սարքավորումների վերանորոգման աշխատանքների կատարման արդյունավետության գնահատում» թեմայով դասընթացներ է անցկացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի վերանորոգման գծով մասնագետների հետ:

Ինչպես տեղեկացնում է «analitikaua.net»-ը, ՌԱԷԿ-ի կողմից ներգրավվել են էներգավերանարոգման ստորաբաժանման և ուսումնավարժական կենտրոնի մասնագետներ:  Մեկ շաբաթվա ընթացքում ատոմագետները փորձի, գաղափարների եւ պրակտիկաների փոխանակում են իրականացրել «տեխնիկական սպասարկում եւ վերանորոգում» ուղղությամբ: Հանդիպման առաջին օրը տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՝ ՌԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Պավել Կովտոնյուկի և ՌԱԷԿ-ի ներկայացուցիչ Անատոլի Վասիլչուկի գլխավորությամբ:

Պավել Կովտոնյուկը նշել է նման հանդիպումների փոխշահավետ օգտակարությունը:

Միջոցառման ընթացքում ՌԱԷԿ-ի մասնագետները հյուրերին մանրամասն ծանոթացրեցին էլեկտրակայանում տեխսպասարկման և վերանորոգման ուղղության գործունեությանը, անվտանգության համար կարևոր համակարգերի սարքավորումների վերանորոգման կազմակերպմանը, էներգամատակարարման ստորաբաժանման կազմակերպական կառուցվածքի առանձնահատկությանը և այլն:

Նմանատիպ նյութեր