211652_close_icon
views-count5526 դիտում article-date 13:38 18-04-2021

Փաշինյանը գիտակցաբար խաղում է մարդկանց նուրբ զգայարանների հետ, աներեսի պես համարձակվում մոտենալ իր իսկ մեղքով զոհված տղաների շիրիմներին․ Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին։ Գրառման մեջ ասվում է․

«Նա շրջում է մարզերով, ստում է պարզ մարդկանց, խոստանում բաներ՝ լավ իմանալով, որ դրանք հնարավոր չեն, գիտակցաբար խաղում մարդկանց նուրբ զգայարանների հետ, իր իսկ մեղքով զոհված մեր տղաների շիրիմներին աներեսի պես համարձակվում մոտենալ...

Նա պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության, կստի ամենահարազատ մարդկանց, կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես... միայն թե ստանա իր ուզածը»:

Հիշեցնենք, որ երեկ Վայոց Ձոր մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում գերեզմանատանը, ուր Փաշինյանն այցելել էր՝ ծաղիկներ դնելու 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, քաղաքացիներից մեկը Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր