1782 դիտում
10:12 20-04-2021
Ռուսաստանի իշխանությունները խոստանում են, որ Նավալնին չի մահանա․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանում բանտի բժիշկները որոշել են երկրի ընդդիմության ղեկավարներից Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել հիվանդանոց: Արդեն քսան օր Նավալնին գտնվում է հացադուլի մեջ, հանգամանք, որը դարձել է Ռուսաստանի նկատամամբ միջազգային համայքնի կողմից հնչող նախազգուշացումների պատճառ: Չնայած միջազգային հանրության այն կարծիքին, որ այսպես շարունակվելու դեպքում մի քանի օրերի ընթացքում Նավալնին կարող է մահանալ, ռուսական բանտային ծառայության ղեկավարներն ասում են, թե նրա առողջական վիճակը «բավարար» է: Նրանց խոսքերով, Նավալնիի իսկ համաձայնությամբ, իրենք նրան տալիս են «վիտամինային թերապիա»: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Նավալնիի կողմնակիցները կոչ են անում երկրի ամբողջ տարածքում սկսել բողոքի ցույցեր, նրա կյանքը փրկելու համար: Կազմակերպիչները հույս ունեն, որ ծրագրված ցույցերը լինելու են ամենալայնածավալը երկրի ժամանակակից պատմության ընթացքում:
Կրեմլը հայտարարում է, թե չարտոնված որեւէ ցույց ինքնաբերաբար կհամարվի անօրինական:
Իսկ Արեւմուտքը հասկացնում է, որ 44-ամյա Նավալնիի ճակատագիրը խորապես է սրում հարաբերութունները Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ: Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ ուժի մեջ դրեց անցյալ շաբաթ, որոնք թիրախավորում են Ռուսաստանի ներքին պարտքը եւ սեւ ցուցակի մեջ ընդգրկում ռուսական մի շարք ընկերություններ: ԱՄՆ-ի նախագահ Բայդենի անվտանգության հարցերով խորհրդականն էլ կիրակի օրը հայտարարել էր այն մասին, որ ԱՄՆ-ի կառավարությունը Ռուսաստանին տեղյակ է պահել, որ «կլինեն հետեւանքներ», եթե Նավալնին մահանա բանտում:
Սակայն Կրեմլը, թվում է թե մնում է անդրդվելի եւ հայտարարում, որ Ռուսաստանը կշարունակի պատասխան տալ յուրաքանչյուր պատժամիջոցի:
Նավալնիի հարցը երկուշաբթի օրը դառնալու էր Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների քննարկման առարկա:
Միության գլխավոր դիվանագետ Ջոզեփ Բորելն ասել է, թե Ռուսաստանի իշխանություններն են ստանձնելու Նավալնիի առողջության ու կյանքի պատասխանատվությունը:
Նավալնին ավելի վաղ ասել էր, թե բանտի ղեկավարությունը սպառնացել էր իրեն հագցնել մարմնի շարժը կանխող բաճկոն, պարտադրաբար սնելու նպատակով:
Ռուսատանը Նավալնիին մեղադրում է, առողջական իր վիճակը չափազանցնելով, հավելյալ ուշադրություն իր վրա սեւեռելու մեջ:
Նրանք խոստացել են երաշխավորել, որ Նավալնին չի մահանա:

Նմանատիպ նյութեր
1634 դիտում
09:50 21-08-2020
Թունավորե՞լ են, թե՞ թունավորվել է Ալեքսեյ Նավալնին․ «Ամերիկայի ձայն»
1769 դիտում
09:37 08-09-2020
Charite հիվանդանոց. Նավալնին դուրս է եկել կոմայից․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1348 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»