211652_close_icon
views-count1729 դիտում article-date 13:46 20-04-2021

Ու՞ր էր ԵԽԽՎ-ն, երբ «ուղիղ եթերով» մորթում էին մեր զինվորականներին. Ռուբեն Մելիքյան

Երեկվանից թուրքերի սպասարկուները վայնասուն են բարձրացրել ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով ռուս պատգամավորների քվեարկության կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Նախ, քվեարկության էր դրվել ոչ թե հայ գերիների հարցը՝ առանձին, այլ օրակարգն ամբողջությամբ, ներառյալ՝ ընդգծված հակառուսական հարցեր։

Երկրորդը, ու՞ր էր նույն ԵԽԽՎ-ն, երբ «ուղիղ եթերով» մորթում էին մեր զինվորականներին ու խաղաղ բնակիչներին։ Այն ժամանակ քննարկելու բան չկա՞ր։ Թե՞ Նավալնու սեզոնային գլխացավն ավելի կարևոր էր, քան ակնհայտ ագրեսիան, ջարդը, հայրենազրկումն ու հազարամյա մշակույթի բնաջնջումը։

Երրորդն էլ, արդյո՞ք ինչ-որ մեկը մտածում է, որ մեր գերիները ազատ են արձակվելու ԵԽԽՎ բանաձևի հիման վրա։ Կա՞ այդպես մտածող գեթ մեկը (սորոսականներին չեմ հաշվում - նրանք «մտածում են» այն, ինչ իրենց թելադրում են դրսից):

Կարճ ասած, Եվրոպական ինստիտուտներն անձամբ ինձ մոտ կորցրել են վստահությունը։ Թող կորեն գրողի ծոցը»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Երեկվանից թուրքերի սպասարկուները վայնասուն են բարձրացրել ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով ռուս պատգամավորների քվեարկության...

Posted by Ruben Melikyan on Tuesday, April 20, 2021

Նմանատիպ նյութեր