14870 դիտում
19:32 20-04-2021
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 21015-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզոմ: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի խաչմերուկում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Նարեկ Մկրտչյանի վարած Ford Transit մակնիշի և Գետաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Հովսեփ Օխոյանի վարած ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Օխոյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 58-ամյա Ժաննա Օխոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+