15627 դիտում
13:41 21-04-2021
25-ամյա հերոս հետախույզը հուղարկավորվելու է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վաղը՝ ապրիլի 22-ին, Երևանի Արցախի փողոցի 17/7 հասցեում տեղի կունենա 25-ամյա Աբրահամ Մարուխյանի հոգեհանգիստը։
Հերոս հետախույզի հուղարկավորությունը տեղի է ունենալու ապրիլի 23-ին, նույն հասցեից։ Նրա աճյունը հողին կհանձնվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանցի 25-ամյա Աբրահամ Տիգրանի Մարուխյանը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, գերազանց ավարտել ու ստացել լեյտենանտի կոչում:
Դեռ դպրոցական տարիներից ամեն ինչից վեր էր դասել հայրենիքը, հայոց հողն ու հայ մարդուն: Իզուր չէր, որ թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում ուսումնական տարիներին շատերը նրան համարում էին Մոնթեի, Թաթուլի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Շահեն Մեղրյանի և մյուս լեգենդար հայ հերոսների գործը շարունակող: Նրա համար հայրենիքի համար զոհվելը ամենաբարձր կոչումն էր:
Որպես մարտկոցի հրամանատար ծառայության էր անցել Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի Մատաղիսի զորամասում:
Սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանական հրոսակները, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, պատերազմի առաջին օրը նա կամավոր մեկնեց Ջրական (Ջաբրայիլ) որպես հետախույզ: Իր խիզախության ու հմտության շնորհիվ ոչ միայն ազատագրել է թշնամու կողմից գրավված կարևորագույն դիրքերից մեկը, այլև առգրավել մեծ քանակի զենք-զինամթերք:
Աբրահամը զոհվել է հոկտեմբերի 2-ի գիշերը, երբ հրետակոծության տակ պաշտպանելիս է լինում նահանջող զինակիցների թիկունքը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+