2241 դիտում
09:01 22-04-2021
Ի՞նչ նպատակով էր Փաշինյանը մեկնել Սյունիքի մարզ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դարձյալ «սվիններով» ընդունեցին. Քաջարանում, Ագարակում և Մեղրիում, շատ մեղմ ասած, կոշտ արտահայտություններով ակցիաներ իրականացվեցին՝ ստիպելով հապճեպ փախչել այդ համայնքներից: Ճիշտ է, հարյուրավոր թիկնապահներով, ոստիկաններով Սյունիք մեկնած, քաղաքացիների հետ «արա»-ով ու «սրանց»-ով խոսացող Փաշինյանն իր հետ տարել էր «Նիկոլ վարչապետ» գոռացող մի քանի հոգի, ինչպես նաև կարողացել էր «քայլողների» մի երկու բարեկամ-ծանոթի միջոցով կամ այլ ճանապարհով իբր ջերմ ընդունելություն բեմականացնել, սակայն ակնհայտ է, որ սյունեցիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանապատիվ քաղաքացիներ են, երկրի, պետության ու Հայրենիքի նվիրյալներ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Փաշինյանն իրականում մի բանի համար էր Սյունիք գնացել:
«Նպատակն էր Ալիևին ցույց տալ, որ ինքն այստեղ վերահսկողություն ունի: Դրա համար եկել էին կադրեր հավաքելու ու աշխարհին ցույց տալու, թե իբր Նիկոլը Սյունիքում վերահսկողություն ունի և կարողանալու է սպասարկել այն պահանջները, որոնք դրված են իր առջև թշնամու կողմից:
Բայց մենք տեսնում ենք, որ ժողովուրդը թշնամու այդ օրակարգը ի չիք է դարձնում: Ժողովուրդն այս պահին թելադրում է իր քաղաքականությունը և՛ թշնամուն, և՛ դավաճան իշխանությանը», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Ի դեպ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նախօրեին նախատեսված է եղել Փաշինյանի այցը Կոտայքի մարզ և հանրության հետ հանդիպում մասնավորաբար Հրազդանում: Սակայն վերջին պահին բոլորի համար անակնկալ փոխել է ծրագրերն ու գաղտագողի մեկնել Սյունիք: Թե կոնկրետ որն է եղել նման արագ որոշման պատճառը, դեռևս հայտնի չէ:
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նպատակ է ունեցել «ձեռքի հետ» նաև բախումներ հրահրել, որպեսզի կարողանա գործեր կարել տալ, անհնազանդ սյունեցիների շրջանում ձերբակալություններ իրականացնել և ուժայինների տեռորի միջոցով կոտրել ընդդիմացողներին, ինչն, ի դեպ, արեց հրապարակային հանձնարարությամբ: Այսինքն, ըստ իշխանական սցենարի, իրականացվում է Նիկոլ Փաշինյանի՝ «Սյունիքի առումը» օպերացիան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1363 դիտում
17:00 27-01-2021
ՀՀ փոխվարչապետը աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով կգործուղվի Սյունիքի մարզ
1784 դիտում
14:04 29-08-2020
Վարչապետը Սյունիքի մարզ այցելությունից հետո աշխատանքային այցով մեկնել է Արցախ
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
955 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1276 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»