211652_close_icon
views-count940 դիտում article-date 15:55 22-04-2021

Մեքսիկայում եւ Լեհաստանում հայտնաբերվել են Pfizer-ի կեղծված պատվաստանյութեր

COVID-19 կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության կեղծված պատվաստանյութեր են հայտնաբերվել Մեքսիկայում եւ Լեհաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է The Wall Street Journal թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Մեքսիկայի կլինիկաներից մեկում շուրջ 80 մարդ կեղծված պատվաստանյութ Է ստացել մեկ չափաբաժնի համար մոտավորապես 1000 դոլար գնով: Սրվակները, որոնք գտնվել են Մեքսիկայում, ունեցել են կեղծված մակնշում:

Թերթը հաղորդում Է, որ Լեհաստանում հայտնաբերված կեղծված պատվաստանյութով սրվակներում, հավանաբար, եղել Է կնճիռների դեմ դեղամիջոց:

Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ ոչ ոք երկրում չի ստացել կեղծված պատվաստանյութ: The Wall Street Journal թերթը ճշտում Է, որ սրվակները հետաքննության ընթացքում առգրավվել են Մեքսիկայի եւ Լեհաստանի իշխանությունների կողմից: Իր հերթին Pfizer ընկերությունը հաստատել Է, որ դրանք կեղծված պատվաստանյութեր են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր