211652_close_icon
views-count5953 դիտում article-date 20:50 22-04-2021

Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների և պատ կազմած ոստիկանների միջև բախման ժամանակ ոստիկանի ինքնազգացողություն է վատացել. նա տեղափոխվել է հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Գլխավոր դատախազության դիմաց ի աջակցություն սյունեցիների անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ պատ կազմած ոստիկանների հետ տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանի ինքնազգացողություն է վատացել:

Տեղում հավաքվածները ոստիկանին առաջին օգնություն են ցուցաբերել, նա տեղափոխվել է հիվանդանոց:

Մինչ այդ Դատախազության դիմաց հավաքված քաղաքացիները հավկիթներ են նետել շենքի ուղղությամբ, որոնցից որոշները պատ կազմած ոստիկաններին ոմանց են դիպել, ինչից հետո իրավիճակը լարվել է, և ոստիկանների ու բողոքի ակցիայի մասնակիցերի միջև հրմշտոց ու բախում է սկսվել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր