36551 դիտում
14:56 24-04-2021
Երևանում «Երևան սիթի» սուպերմարկետի գլխավոր պահեստապետ ներկայացած 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 20-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Այդ օրը, ժամը 17։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Թովմաս Կոստանդյանը Ծարավ Աղբյուրի փողոցի 114 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 44 XX 464 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 43-ամյա Տիգրան Բաբայանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժ. Մարգարյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Թ. Կոստանդյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Երևան սիթի» սուպերմարկետում՝ որպես գլխավոր պահեստապետ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: