211652_close_icon
views-count18632 դիտում article-date 22:05 24-04-2021

Միքայել Մինասյան. Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ տարածաշրջանին սա պետք չէ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո: Հույս ունեմ, որ ԱՄՆ Սենատն ու Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտան և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ այս տարածաշրջանին սա պետք չէ: Հայաստանի իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ:

Կեցցե՜ Հայ դատի գրասենյակը, որ տարիներով զբաղվել է այս խնդրով,

կեցցե՜ ամերիկահայ կազմակերպությունները,

կեցցե՜ ամերիկահայ համայնքը,

կեցցե՜ ՀՅԴ-ն:

Աստված պահապան հայ ժողովրդին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր