211652_close_icon

Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը. Այվազյանն անդրադարձավ Էրդողանի հայտարարությանը

views-count1963 դիտում article-date 14:30 26-04-2021
ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա, նշեց, որ Հայաստանի համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը: Այս մասին Այվազյանն ասաց մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն: Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է ուղղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որում նշել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա:

Նմանատիպ նյութեր