211652_close_icon
views-count1492 դիտում article-date 20:02 02-08-2019

Արթուր Վանեցյանն անդրադարձավ հակասություններ սերմանող ուժերի մասին վարչապետի հայտարարությանը

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Սևանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե կան ուժեր, որոնք փորձում են հակասություններ սերմանել Հայաստանի և Արցախի միջև՝ նշելով, որ, եթե լինեն անձինք, ովքեր այս համատեքստում ենթական կլինեն քրեական պատասխանատվության ենթարկելու, ապա, անկախ զբաղեցրած պաշտոնից, կենթարկվեն պատասխանատվության: «ԱԱԾ-ն անընդհատ, առանց մեկ րոպե դադարի իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Այսինքն՝ մենք աշխատում ենք 24 ժամ ռեժիմով և մշտապես իրականացնում ենք մեզ օրենքով տրված լիազորությունների շրջանակում բոլոր գործողությունները, որպեսզի ապահովենք ՀՀ, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգությունը: Եթե կլինեն քրեական պատասխանատվության ենթարկելու անձինք, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, դիրքից, նրանք բոլորը անխտիր կենթարկվեն պատասխանատվության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արթուր Վանեցյանը:

Նմանատիպ նյութեր