2698 դիտում
09:01 27-04-2021
Ռուսական կողմը կասկածներ չունի Հայաստանում արտահերթ ընտրությունների հաղթողի հարցում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում սպասվող ընտրություններին ուշի-ուշով հետեւում են տարածաշրջանի բոլոր երկրները, եւ բացառություն չի կարող լինել Հարավային Կովկասի հիմնական խաղացող Ռուսաստանը: Ըստ մեր աղբյուրների` Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրություններից առաջ ռուսները սեփական սոցհարցումներն ու հանրային կարծիքի ուսումնասիրություններն են իրականացրել ու հետագա քայլերը պլանավորել են՝ համաձայն այդ տվյալների:
Մասնավորապես, անցած շաբաթ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը բավական ուշագրավ հայտարարություն արեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի հետազոտող Ստանիսլավ Պրիտչինը, ում խոսքից պարզ էր դառնում, որ ռուսաստանի քաղաքագիտական շրջանակներն, այնուամենայնիվ, հավատում են Նիկոլ Փաշինյանի՝ բարձր հավանականությամբ հաղթանակին:
Ընդ որում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ մեկ ամիս առաջ Հայաստան են ժամանել բավականին բարձր վարկանիշ ունեցող սոցիոլոգներ, որպեսզի ստանան ու գնահատեն սպասվող ընտրություններում գործող ֆիգուրների շանսերը։ Սակայն մասնագետների ուսումնասիրությունների ու իրականացրած հարցումների արդյունքները ընդդիմադիր հատվածի համար հիասթափեցնող են եղել։
Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանում դեռեւս ուժեղ ընդդիմություն չկա, ինչը ոչ պակաս ողբալի է, քան երկրում ստեղծված բարոյահոգեբանական հետպատերազմյան մթնոլորտը: Առանց ուժեղ ընդդիմության հնարավոր չէ հաջողություն արձանագրել ու ստիպել իշխանություններին ճիշտ աշխատել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
955 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1276 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»