211652_close_icon
views-count1082 դիտում article-date 12:41 27-04-2021

Հայփոստը գործարկում է Haypost Pay դրամապանակի բետա տարբերակը

Հայփոստ ՓԲԸ-ն ներկայացնում է Haypost Pay դրամապանակի առաջին բետա տարբերակը: Haypost Pay դրամապանակի հաշիվ կարելի է ստեղծել հաշված րոպեների ընթացում՝ ներբեռնով Haypost Pay հավելվածը: Հաշիվը հնարավոր է լիցքավորել բանկային քարտերից, ինչպես նաև կանխիկ դրամով՝ մոտենալով Հայփոստի ցանկացած բաժանմունք:

Haypost Pay բետա թողարկմամբ դրամապանակով հնարավոր է  լիցքավորել բջջային հեռախոսի հաշիվը, իրականացնել կոմունալ, ինտերնետի, հեռուստատեսության և այլ վճարումներ, ինչպես նաև կատարել փոխանցումներ այլ Haypost Pay հաշվետերերի:  
Դրամապանակի հաշվի գումարը հնարավոր է կանխիկացնել փոստային բաժանմունքներում, շուտով նաև՝ ուղարկելով բանկային քարտի հաշվին: Haypost Pay դրամապանակի հաշվետերերը միմյանց փոխանցումներ կարող են կատարել առանց միջնորդավճարի: Հավելվածը այժմ նախատեսված է Android, շուտով նաև iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար:

Ինչպես նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «Հայփոստը փոփոխությունների ճանապարհին է, մեր նպատակն է սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը և առաջարկել նորարար ու առաջադեմ լուծումներ: Ուստի, այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում Haypost Pay  դրամապանակի բետա տարբերակը: Մեր հաճախորդներին խնդրում ենք ակտիվորեն օգտվել Haypost Pay հավելվածից, քանի որ հենց ձեր արձագանքների, առաջարկների հիման վրա ենք  մեր հավելվածը էլ ավելի բարելավելու և զարգացնելու»:

Ֆինանսական ծառայություններից օգտվելուց բացի, Հայփոստի հաճախորդները դրամապանակով նաև կարող են հետևել իրենց առաքանիների հետագծին՝ որոնումն իրականացնելով առաքանու բեռնային համարով:
 

Նմանատիպ նյութեր