211652_close_icon
views-count1540 դիտում article-date 16:10 24-05-2021

Հայփոստը գործարկում է «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայություն

Հայփոստ ՓԲԸ-ն գործարկում է «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունը,  որը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել էլեկտրոնային առևտուրը՝ շնորհիվ ՀՀ-ում իր ամենամեծ ցանցի և նորարարական լուծումների:

Հայփոստը «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայության շրջանակում ինտերնետ վաճառքով զբաղվողներին առաջարկում է ապրանքի պահեստավորում, փաթեթավորում, առաքում, գնորդներից վճարի ընդունում: 

«Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունից կարող են օգտվել ինտերնետ վաճառքով զբաղվողները, անհրաժեշտ է դիմել Հայփոստի Կոմերցիոն բաժին [email protected] հասցեով կամ 514 514  հեռախոսահամարով:

Ինչպես նշում է Հայփոսը ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Կարևորելով էլեկտրոնային առևտրի դերը մեր երկրի զարգացման գործում՝ Հայփոստը որդերգրել է  զարգացման  նոր  ռազմավարություն, որով մեր հաճախորդներին մշտապես առաջակում ենք  նորարար ու առաջադեմ լուծումներ: «Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայությունով Հայփոստը ստեղծում է հնարավորություն ինտերնետ վաճառքով զբաղվողներին կենտրոնացնել ժամանակը և ռեսուրսները իրենց կայքի առաջխաղացման վրա, իսկ օպերացիոն բոլոր գործողությունները մենք կիրականացնենք»:                                                                     
«Ֆուլֆիլմենտ բիզնես» փոստային ծառայության շրջանակում պատվերների առաքումն նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքում 1, իսկ մարզերում 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայփոստի ավելի քանի 850 բաժանմունքում: 

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «Հայփոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

Նմանատիպ նյութեր