3796 դիտում
09:55 29-04-2021
Ջո Բայդենի ելույթը` պաշտոնավարման առաջին 100 օրերի կապակցությամբ․ «Ամերիկայի ձայն»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց հարյուր օր անց Ջո Բայդենը ելույթով հանդես եկավ Կոնգրեսի առջեւ, իր խոսքը սկսելով հետեւյալ նախադասությամբ. «Ամերիկան հետ է վերադառնում»: Նա նկատի ունի այն բացթողումներն ու ամերիկյան ուղուց շեղումը, որոնք տեղի են ունեցել նախորդ վարչակազմի օրոք: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Բայդենը խոստանում է պետական լայն աջակցություն երեխաների ու ընտանիքների համար: «Ես եկել եմ խոսելու ճգնաժամի ու հնարավորությունների մասին, մեր երկիրը վերակառուցելու ու մեր ժողովրդավարությունը վերակենդանացնելու մասին»,- հայտարարեց նա:
Կորոնավիրուսի համավարակի ու դրա արդյունքում տնտեսական անկման մասին խոսելով, նա հայտարրեց, «Ամերիկան սկսում է առաջ շարժվել»: Նա հորդորում է մարդկանց չհրաժարվել պատվաստումներից:
Հիշեցնենք, որ պաշտոնը ստանձնելուց միայն մի քանի ժամ անց Բայդենը Ամերիկան նորից դարձրեց ԱՀԿ-ի անդամ:
Բայդենը ներկայացրեց իր առաջարկած 1 տրիլիոն 8 հարյուր միլիարդ դոլարի ծրագրի մասին տեղեկություններ, որը երաշխավորելու է նախադպրոցական ու քոլեջների անվճար կրթություն, ինչն ապահովվելու է հարուստ խավի հարկերը բարձրացնելու հաշվին: «Ամենահարուստ մեկ տոկոս կազմող բնակչությունը պետք է սկսի մուծել իր բաժինը»,- հայտարարեց Բայդենը:
Առաջարկեց մոտ $ 6 տրիլիոն դոլարի նոր ծախսեր ենթակառուցվածքների, ներդրումների և սոցիալական անվտանգության ցանցերի համար:
Բայդընը ցանկանում է ավարտին հասցնել ներգաղթի խնդիրը ու նախ եւ առաջ սկսել այստեղ արդեն իսկ գտնվով անձանց քաղաքացիության խնդիրները լուծելով:
Հիշելով ոստիկանի ծնկի ճնշման տակ մահացած Ջորջ Ֆլոյդին, Բայդենը հորդորեց Կոնգրեսին իրականացնել ոստիկանական համակարգի բարեփոխումներ:
Ռուսաստանի մասին հատվածում, ԱՄՆ-ի նախագահն ասաց. «Նրանց գործողությունները կունենան հետևանքներ»:
Նա, հիշելով քաղցկեղին զոհ գնացած իր որդուն, կոչ արեց նոր ֆինանասավորում, որպեսզի վերջ դրվի այս հիվանդությանը:
Որոնք են այն ոլորտները, որտեղ Բայդենը կատարել է իր տված խոստումները:
Կլիմայական փոփոխության դեմ պայքար: Հիշեցնենք, որ Բայդենն ԱՄՆ-ը նորից դարձրեց Փարիզի պայմանագրի կողմ:
Բայդենը կատարում է նաեւ միջուկային զենքերը վերահսկելու մասին իր ծրագիրը եւ վճռական քայլեր է իրականացրել Նոր Ստարտ պայմանագիրը Ռուսասատանի նախագահ Պուտինի հետ երկարաձգելու հարցում:
Բայդենի վարչակազմը նաեւ սկսեց անուղղակի բանակցություններ Իրանի հետ, վերակենդանացնելու համար Իրանի միջուկային միջազգային պայմանագիրը:
Հիշենք, որ իր կառավարման առաջին հարյուր օրերի ընթացքում էր, որ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Փորձագետների ճնշող մեծամասնությունն է գտնում, որ Բայդենն այժմ վայելում է եվրոպական դաշնակից պետությունների հետ քաղաքական մեղրամսի հաճույքը, ինչը, ասում են նրանք, ԱՄՆ-ի նախագահին թույլ է տալիս շարունակել համարձակ որոշումների գործընթացը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4191 դիտում
11:33 02-03-2021
Բայդենի վարչակազմը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ Նավալնիի գործի կապակցությամբ․ «Ամերիկայի ձայն»
548 դիտում
09:59 31-10-2020
Թրամփի և Բայդենի արտաքին քաղաքականության ծրագրային տարբերությունները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2365 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»