211652_close_icon
views-count1177 դիտում article-date 10:39 29-04-2021

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Կազան

Վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-30-ը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Վարչապետի պաշտոնակատարը կայցելի Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։

Նմանատիպ նյութեր