45219 դիտում
20:26 29-04-2021
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Opel Astra-ն մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի հետնամասի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Դավիթ Դավթյանի վարած ЗИЛ մակնիշի և Արտենի գյուղի բնակիչ, 30-ամյա Վազիր Բադոյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 28-ամյա Բելլա Հսոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ե նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+