1256 դիտում
13:27 30-04-2021
Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը. ԿԳՄՍՆ
Ապրիլի 29–ին կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, նախատեսվող միջոցառումները, որոնք կնպաստեն երիտասարդական կամավորության զարգացմանը, նորարարական գաղափարների իրականացմանը, երիտասարդական մայրաքաղաքների հանրահռչակմամբ մարզային երիտասարդության ակտիվության բարձրացմանը և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, կայուն զարգացման, սոցիալական հետազոտությունների փորձի փոխանակման մի շարք այլ հարցեր:
Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանյան ներկայացուցիչը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այժմ 2021-2025 թթ երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակման ակտիվ փուլում է, և այն նախատեսում է նաև կամավորության զարգացում և խթանում:
«ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականցվող միջոցառումների քննարկմանը Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է մայիսի 1-ին Կապան քաղաքում՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, անցակվող միջոցառումների մասին: Միաժամանակ նախարարի տեղակալը վերահաստատել է ԱՊՀ մասնակից-պետությունների միջազգային երիտասարդական «100 գաղափար ԱՊՀ համար» ծրագրի վերջնական՝ միջազգային փուլը, և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը 2021 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը, որի մասին որոշում էր ընդունվել նախորդ նիստի ժամանակ:
Դիմելով գործընկերներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է. «Սիրով հրավիրում եմ ձեզ մեր հրաշալի երկիր: Լիահույս եմ, որ քաղաքական և համավարակային հանգամանքները չեն խանգարի հյուրընկալել ձեզ մեր երկրի երիտասարդական մայրաքաղաք հիասքանչ Կապան քաղաքում և չեն խոչընդոտի մեր ծրագրերին, և դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու մեր երկրի հնադարյան պատմությանն ու տեսարժան վայրերին»: Նախարարի տեղակալը նաև պատրաստակամություն է հայտնել աշնանը Հայաստանում անցկացվելիք այդ կարևոր միջոցառումների շրջանակում կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ Անկախ պետությունների համագործակցության ձևավորման 30-ամյա և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի 15-ամյա հոբելյանների առթիվ:

Նմանատիպ նյութեր
1449 դիտում
17:15 07-11-2018
Երևանում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը
1464 դիտում
21:00 10-06-2014
ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստ Սիսիան քաղաքում
2630 դիտում
19:43 16-09-2016
Բիշկեկում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը
Այս բաժնից
1243 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1288 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով