211652_close_icon
views-count5753 դիտում article-date 21:20 30-04-2021

Մեծ հարց է՝ եթե Փաշինյանը ոտք դնի Արցախ, ապա հետ կվերադառնա՞, թե՞ ոչ․ Արցախի ԱԺ պատգամավոր. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։

- Տիկին Հակոբյան, այժմ ինչպիսի՞ն է կյանքը հետպատերազմական Արցախում:

- Ինչպես վիրավոր մայրը, ինչպես որդուն կորցրած ծնողը.․․, անասելի է, ցավոտ է, բայց արցախցին սպասում է հույսով, որ արդարությունը վերականգնվելու է, և նորից կարողանալու ենք ապրել մեր հայրենիքում։ Արցախցին գիտակցում է, որ որևէ կերպ, որ, ցավոք, չենք կարող վերադարձնել մեր զոհված քաջորդիներին, բայց Արցախի հարցը լուծված չէ, և դեռևս մենք պայքարելու ենք։ Մոտ 6 ամիս անցել է պատերազմի ավարտից, և Արցախում լավ առումով որևէ առաջընթաց չկա։ Բազմաթիվ են սոցիալական խնդիրները, և իշխանությունները հասցրել են այն աստիճանի, որ շատերի մոտ ուղղակի նպատակ է դարձել սոցիալական խնդիրները լուծել։ Արցախում կա խուճապ, որը չկար պատերազմի ընթացքում, կա խուճապ, որովհետև հստակեցված չէ որևէ կարգավիճակ, որևէ մեկը չի երաշխավորում անվտանգությունը։ Օրերս ոչ թե պատահական կամ օդ էին կրակում թշնամիները, այլ հենց թիրախավորված էր, և դա, բնականաբար, ներկայիս հոգեվիճակում գտնվող արցախցու մոտ չէր կարող հենց այնպես անցնել։ Խուճապը ավելացավ նաև այն պատճառով, որ իշխանություններն ուղղակի լռեցին կամ փորձեցին էլի ուղղակի սուտ ինֆորմացիայով շեղել, չասել, որ, օրինակ, թշնամին բավականին մոտեցել էր Ստեփանակերտին, և մոտիկից էր եղել այդ կրակոցը։ Միայն հայտարարեցին, թե ո՞վ չի ճանաչում ադրբեջանցիներին, պատկերացրեք, որ նմանատիպ հայտարարություններով փորձում են արցախցուն երաշխիքներ տալ։ 

- Այսինքն՝ նորմա՞լ են համարում, որ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից և ռուս խաղաղապահների տեղակայումից հետո շարունակում են Ստեփանակերտի վրա կրակել։

- Իրենց ասելով` նորմալ է, որովհետև մենք պիտի ճանաչենք ադրբեջանցուն, համենայնդեպս` դեռևս միայն այդպես է մեկնաբանությունը կատարվել, իսկ խաղաղապահների վերաբերյալ՝ իրենք արձագանքում են և ցանկացած երևույթից հետո, ինչքանով ես եմ տեղյակ, փորձում են այդ մասում կարգավորումներ մտցնել՝ հետագա խախտումներից ուղղակի խուսափելու համար, և երբ ես փորձեցի ճշտումներ անել, ասացին, որ աշխատանքներ տարվում են, թե ինչ կերպ հետագայում խուսափեն։ Բնականաբար, իրենք ոչ մի այլ գործողություն չեն կարող անել, որովհետև իրենց գործառույթը չէ ինչ-որ մեկին բռնել-լպատժելը, ուղղակի իրենք, ավելի ուժեղացնելով վերահսկողությունը, այնպիսի պայմաններ պիտի ստեղծեն, որպեսզի հակառակորդը չկարողանա անցնել, շրջանցել։ Խոստացել են, որ դա մոտ ժամանակներում կլուծվի։ Մենք՝ ինքներս, նաև գիտակցում ենք, որ թշնամին չի պատրաստվում որևէ մեկի կյանքին վերջ դնել, որովհետև իրենք ևս հասկանում են հետևանքները: և իրենց էլ ձեռք չի տալիս, իրենց ուղղակի պետք է խուճապ։

- Նպատակը մշտապես վախի մթնոլորտ ապահովե՞լն է։

- Այո, ինչին նաև նպաստում են իշխանությունները՝ իրենց հանցավոր անգործությամբ, տկարությամբ, և կարծես այնպես է ստացվում, որ նույն դաշտում են սկսում գործել, միահամուռ ուժերով խուճապ առաջացնելով Արցախում։ Ինչքան էլ իշխանությունները հակառակվեն, ինչքան էլ փորձեն մեզ անվանել դավադիր ուժեր կամ դավաճան ուժեր․․․, մի անգամ ևս փաստում եմ, որ իրենց այդ գործողությունների արդյունքում մենք շատ կարճ ժամանակ հետո կունենանք հայաթափված Արցախ։

Մանրամասներն՝  այստեղ 

 

Նմանատիպ նյութեր