5049 դիտում
10:05 01-05-2021
Մարզերի «ուժայիններում» փոփոխություններ են սպասվում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Առաջիկա ամիսներին ՀՀ-ում տիրելու է նախընտրական մթնոլորտ, քաղաքական ուժերից շատերն արդեն իսկ լայն թափով ձեռնամուխ են եղել ընտրական նախապատրաստական գործընթացներին։ Հատկանշական է, որ իշխանություններն ինչքան էլ փորձում են ցույց տալ, թե հատկապես գյուղական բնակավայրերում իրենց մոտ ամեն ինչ կարգին է, այնուամենայնիվ, լուրջ լարվածություն ունեն նաև մարզերում տիրող իրավիճակի հետ կապված։ Բանն այն է, որ մարզերում ևս Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ, մեղմ ասած, բացասական վերաբերմունք է ձևավորված։
Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ Նիկոլ Փաշինյանին պարբերաբար զեկուցվում է մարզերում առկա «տխուր» իրավիճակը, ավելին՝ ըստ կանխատեսումների, նախընտրական շրջանում բավականին լարված մթնոլորտ է լինելու, ընդհուպ՝ տեղերում չեն բացառվում ամենատարբեր բախումները։ Այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքական որոշում է կայացվել, որ ռիսկային մարզերում ուժային և իրավապահ համակարգում լուրջ փոփոխություններ պետք է իրականացնել, այն է՝ նշանակել հավատարիմ կադրեր, որոնք կկատարեն քաղաքական իշխանության բոլոր ցանկությունները։ Այնպես որ, առաջիկա կարճ ժամանակամիջոցում անսպասելի կադրային փոփոխություններ են սպասվում»։
Մանրամասն՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3205 դիտում
10:09 16-11-2021
Արմատական փոփոխություններ են սպասվում թե՛ ՊՆ-ում, թե՛ Գլխավոր շտաբում․ «Փաստ»
1067 դիտում
10:13 08-11-2022
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում «բրյուսելյան փաթեթում». ինչ է առաջարկել Կլաարը․ «Փաստ»
1243 դիտում
08:55 14-10-2023
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում պատվաստումների առումով. նախագիծ․ «Փաստ»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
946 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1264 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»