211652_close_icon

Լիլիթ Գալստյան. Իմ վիրավոր երկիր, դու, մենք սրան արժանի չէինք

views-count1567 դիտում article-date 18:51 01-05-2021
«Նիկոլի ստեղծած «օջախում և ընտանիքում» ծաղկում են հանցագործությունը, լկտիությունն ու ամենաթողությունը։ Այսպես լինում է, երբ իշխանության են գալիս պոպուլիստ դեմագոգները, այսպես լինում է, երբ իշխանությունը, բառիս բուն իմաստով, ձևավորվում է փողոցում, երբ իշխանությունը զավթում են կենսագրություն, փորձառություն, կրթություն ու արժեհամակարգ չունեցող տգետ գոյանքներ, որոնք պետության շեմին մոտ գալու բարոյական իրավունք իսկ պիտի չունենային», գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
 
«Այս գիշեր, քրեական խրոնիկայի լավագույն ավանդույթներով, Թոխմախի գերեզմանոցում հանդիպել և արյունոտ խրախճանք են կազմակերպել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, հպարտ ԻՔ-ական Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, մեկ այլ հպարտ ԻՔ- ական Դավիթ Կարապետյանը։ Մարտաֆիլմի բոլոր կանոններով՝ վիրավորներ, արյուն, հանցանքի վայրում թողնված զենք..:
 
Էս չե՞ք... ու սրանց հանդուրժում եք։
 
Իմ վիրավոր երկիր․ դու, մենք սրան արժանի չէինք։
 
Հ․Գ․ Իսկ հայրենի ոստիկանները բերման են ենթարկում, ու դատախազությունը գործեր է կարում պատերազմի մասնակից մեր երիտասարդների վրա...
 
Մեր պայքարն, այնուամենայնիվ, ազատագրական է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր