1057 դիտում
09:10 06-05-2021
Մի բան նրանց միավորում է՝ հավասարաչափ անհայրենիք են, և Նիկոլը մարմնավորում է նրանց. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Ժամանակին մենք մեզ խեղդել էինք պաթոսի ու կեղծ հայրենասիրության ճիրաններում՝ բղավելով, թե «հող հանձնողին կհանձնենք հողին»։ Առհասարակ, ոչ միայն այս արտահայտությունը, այլև նմանատիպ աֆորիզմներ դարձած այլ մտքեր, մեկը մյուսի հետևից փուչիկի նման պայթեցին արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո։ Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ հող հանձնողներին ոչ միայն չհանձնեցինք հողին, այլև մեզ հետ, մեր կողքին ապրում են մեծաթիվ մարդիկ, որոնք արդարացնում և պաշտպանում են հող հանձնելը։ Խնդիրը շատ ավելի խորքային է, բազմաթիվ շերտեր ունի, սակայն հիմնական պատճառներից մեկն այն է, որ Արցախը հանձնելուն երկու ձեռքով մշտապես լուռ համաձայն են եղել մեր հասարակության մեջ ապրող հիմնականում երկու տեսակ մարդիկ՝ քաղքենին և լյումպենը:
Քաղքենին մշտապես Արցախը բեռ, իր խնդիրների հիմնական պատճառ է համարել։ Այս մարդիկ միշտ կողմ են եղել Ղարաբաղը հանձնելուն, միայն թե ինքը կամ իր որդին չծառայի Արցախում, բայց իր տանը միշտ լինի Արցախից ներկրված ցորենից թխված թարմ հաց: Կամ նուռ: Կամ... Այս մարդիկ ատում են այն ամենն, ինչ կապված է բանակի հետ՝ սկսած ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած մարդկանցից մինչև մերօրյա գեներալներ, քանի որ խաթարվել է իրենց անդորրը, հանգիստ սուրճ ու թեյ խմելու միջավայրը։ Քաղքենին այս պատերազմի ընթացքում ևս մահճակալների տակից ծղրտում էր, թե բա՝ թող բանակը թալանած գեներալները Ղարաբաղը պահեն, Ղարաբաղում ապրողը Ղարաբաղը պահի, ես ի՞նչ կապ ունեմ: Ի դեպ, այս մարդկանց համար Ղարաբաղն այդպես էլ Արցախ չդարձավ։ Այս մարդիկ նույնիսկ դեմ չեն լինի Սյունիքը, Տավուշը, անգամ Հայաստանը հանձնելուն, միայն թե իր անդորրը չխաթարվի, երեխան չծառայի, իսկ տանն էլ միշտ թարմ ուտելիք ու սուրճ լինի։ Քաղքենին անգրագետ չէ, հակառակը՝ մեծամասամբ բարձրագույն կրթություն և բարձր վարձատրվող աշխատանք ունի։
Դա է պատճառը, որ նա արագ ընկալել ու սեփականաշնորհել է դեռևս 90-ականներից քարոզվող «լավ չես ապրելու, Սերգո ջան, մինչև հողերը չհանձնես» ու նմանատիպ մառազմատիկ թեզերը։ Քաղքենու համար կոմֆորտի գոտին այստեղ է. այլ տեղում և այլ պայմաններում նա պարզապես նման է ապակե կլոր տարայի մեջ նետված երկյուղած գերմանամկան։ Հաջորդը լյումպենն է, որն, ի տարբերություն քաղքենու, ունի սահմանափակ աշխարհընկալում, մակերեսային գիտելիքներ և ցածր գիտակցություն որևէ լուրջ բան հասկանալու համար։ Լյումպենը ևս կողմ է Ղարաբաղը հանձնելուն, քանի որ նրան ընդհանրապես չի հետաքրքրում Ղարաբաղը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4321 դիտում
23:38 29-05-2021
Միայն անմեղսունակ ու անհայրենիք տականքը կարող է նման բան ասել. Սենոր Հասրաթյան
1156 դիտում
12:42 18-02-2014
Mercedes-AMG. հզորության մարմնավորում
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
946 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1264 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»