211652_close_icon
views-count1867 դիտում article-date 13:23 06-05-2021

Հայաստանում կորոնավիրուսի 3-րդ ալիքը կայունացման միտումներ է ցույց տալիս. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի 3-րդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը բավականին լավ է կառավարել ու կառավարում կորոնավիրուսի համավարակը:

«Մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծվում կորոնավիրուսի պայքարի դեմ մեր  քայլերի շուրջ: Բոլոր այդ մարդկանց՝ տեղեկատվությունը բաց է, խորհուրդ եմ տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները: Մենք ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք ընդհուպ օրը 2000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է 7 հազար 100 քաղաքացի:

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակություն հայտնեց պատվաստումների ավելացման միտումներից և հիշեցրեց, որ կառավարության անդամների մեծ մասը պատվաստվել է:

Նմանատիպ նյութեր