211652_close_icon
views-count1106 դիտում article-date 09:42 07-05-2021

Պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դոփում են տեղում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դոփում են տեղում: Մենք տեղեկացանք, որ շատ գործեր արդեն գտնվում են դատարանում, սակայն նիստեր չեն արվում, հետևաբար վճիռներ ևս չեն կայացվում: Խոսքը վերաբերում է կոնկրետ դատարան մտած գործերին: Օրինակ՝ այդպիսի գործերից է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբոր՝ Արշալույսի գյուղապետին վերաբերող քրեական գործը, որը ևս արդեն դատարանում է, սակայն դոփում է տեղում: Ամեն դեպքում, սա գործերից միայն մեկն է:


Բացի այս, արդեն մեկ տարի է՝ դատարանում է գտնվում ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի գործը, սակայն դատական գործերն անհիմն հետաձգվում են այս կամ այն պատճառաբանությամբ: Մենք տեղեկացանք, որ այս հանգամանքը ևս պայմանավորված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, և իշխանությունները ցանկանում են այս հանգամանքը մահակ պահել իրենց ձեռքին հետագայում այն օգտագործելու նպատակով, եթե, օրինակ, տվյալ պաշտոնատար անձինք՝ ոչ իշխանության ճամբարից, ցանկանան որևէ դերակատարում ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր