1613 դիտում
11:12 07-05-2021
ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Արցախին 50 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերել
ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար:
Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում Սմիթը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված հարձակումների հետևանքով, որոնց լայնորեն աջակցում էր Թուրքիան, Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ մահացան և վիրավորվեցին, հազարավոր մարդիկ մնացին անօթևան, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածքներ: Նա ընդգծել է, որ առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է անհրաժեշտ տրամադրել Արցախին սննդի անվտանգության, բնակարանների, բուժօգնության ապահովման և ենթակառուցվածքների վերականգնման նպատակով:
Նա դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների Ադրբեջան տեղափոխելու և նրանց հայերի դեմ կռվում օգտագործելու փաստը՝ ընդգծելով, որ պետքարտուղարությունը համապատասխան գնահատական պետք է տա Արցախի դեմ թուրքական կողմի գործողություններին:
Նա նաև հորդորել է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
2227 դիտում
13:03 31-07-2021
ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը
2046 դիտում
13:15 05-02-2022
ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
1527 դիտում
11:35 24-12-2022
ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի Հայաստանին և ևս 2 մլն դոլար՝ Արցախին․ Ֆրենկ Փալոն
Այս բաժնից
994 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
670 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
580 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը