1597 դիտում
14:38 07-05-2021
Իշխանությունը լծված է ՀՀ քանդման գործին, իսկ ՄԻՊ-ն իր ամբողջ ներուժով փորձում է վերականգնել պետության ատրիբուտները, ինչի համար արժանանում է իշխանության կատաղի դիմադրությանը․ Վարդան Այվազյան
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր միակ աշխատող պետական կառույցն է, և կան մի քանի օբյեկտիվ դատավորներ։ Մնացած առումով մեր պետական ոչ մի կառույց այսօր որևէ գործառույթ չի իրականացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքին և երեկ ԱԺ-ում իշխանության ներկայացուցչի կողմից նրան ուղղված քննադատությանը։
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում, անդրադառնալով Արման Թաթոյանի գործունեությանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց, թե հանրության հանդեպ մեդիատեռոր է իրականացրել, ինչին նպաստել են նաև Թաթոյանի որոշ հայտարարություններ։ Դրան հաջորդեց նաև Թաթոյանի արձագանքը։
«ՄԻՊ-ը մեծ ջանքերով պայքարում է հակապետության դեմ։ Եթե մենք ունենայինք պետություն, իրավական համակարգ, ապա ՄԻՊ-ի աշխատանքը կգնահատվեր համարժեք։ Արման Թաթոյանն ընդամենը կատարում է Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված պարտականությունները՝ բարեխիղճ ու բարձր մակարդակով։ Այժմ նա իր ամբողջ ներուժով փորձում է վերականգնել պետության ատրիբուտները և փորձել պաշտպանել քաղաքացիների իրավունքները և հանդիպում է կատաղի դիմադրության, որն օրինաչափ է այս պայմաններում»,-նշեց Այվազյանը՝ հավելելով, թե որևէ կերպ չի կարող համեմատել ՄԻՊ-ի ու պետական այլ կառույցների ներկայացուցիչների աշխատանքը։
Դիտարկմանը, թե իշխանությունը նշում է, որ Թաթոյանն իր գործունեության ընթացքում անում է հայտարարություններ, որոնք քաղաքական երանգավորում ունեն, սահմանադրագետն արձագանքեց՝ իշխանությունն ի՞նչ է հասկանում քաղաքական հայտարարությունից։
«Իշխանությունը լծված է պետությունը քանդելու, կործանելու «առաքելությանը», և ցանկացած դիմադրություն պետականության կործանման ընթացքի ժամանակ արժանանում է նրա կատաղի դիմադրությանն ու քննադատությանը, սա է ամբողջ բացատրությունը։ Ցանկացած պետական կառույց, ոչ միայն ՄԻՊ-ը, այլև, օրինակ, օբյեկտիվ դատավորները, հանդիպում են իշխանությունների կատաղի քննադատությանը, ենթարկվում են նրանց կողմից հարձակումների։ Այլ բան այս իշխանություններից ակնկալել հնարավոր չէր։ Արման Թաթոյանին ես ուղղակի համբերություն եմ ցանկանում»,-ասաց նա։
Անդրադառնալով այն դիտարկմանն էլ, թե ՄԻՊ-ն ունի միջազգային «A» կարգավիճակ, ինչը նպաստում է նրա ձայնն ու ՀՀ-ին վերաբերող խնդիրներն ավելի լսելի դարձնել միջազգային հարթությունում, և հարցին՝ արդյո՞ք սա նաև իշխանության շահերից չի բխում, Այվազյանն արձագանքեց՝ բնականաբար, իշխանության շահերից չի բխում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
676 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
577 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն