1866 դիտում
23:40 07-05-2021
Օրենսդրական կարգավորումների պատճառով քաշքշուկի մեջ հայտնված Կարեն Կիրակոսյանը Պաշտպանի աջակցությամբ ընդգրկվել է ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովման հերթացուցակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ պետական մարմնի զորքերում են ծառայել, պետք է օգտվեն նույն, հավասար արտոնություններից:
Հենց այս մոտեցմամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ՀՀ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցած Կարեն Կիրակոսյանը, ով ծառայության ընթացքում ձեռք է բերել հաշմանդամություն, ընդգրկվեց Պաշտպանության նախարարության համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում։
Հարցի բարդությամբ պայմանավորված՝ գործընթացը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարճ չի եղել:
Հարցով կայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը մարդու իրավունքների խախտման առկայության մասին:
Որոշման կատարման փուլում Պաշտպանության նախարարության և Ոստիկանության մեր գործընկերների հետ արդյունավետ ու հետևողական աշխատանքի արդյունքում ապահովվեց նրա իրավունքների վերականգնումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2083 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար