211652_close_icon
views-count20315 դիտում article-date 13:13 08-05-2021

Երևանում գիշերը գաղտագողի հերթական ծառերի սպանդն են իրականացրել, իսկ քաղաքապետն ու թաղապետը գուցե այդ ժամին «7-րդ երազում են եղել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիս 8-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի բնակիչներից, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում, որ գիշերն անհայտ անձինք ծառերի սպանդ են իրականացրել նշված փողոցում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառասպանները քոքից կտրել են 4 հաստաբուն առողջ ծառեր և միայն բնակիչների աղմուկից հետո են գող կատվի նման ճողոպրել։

Բնության նկատմամբ կատարված այս վանդալիզմի հեղինակներին, մնում է, ոստիկանության Մաշտոցի բաժնի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները հայտնաբերեն և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն, հակառակ դեպքում, ինչպես նշում էին բնակիչները, կստացվի, որ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանի ղեկավարությունը «ուղտի ականջում քնած են»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր