211652_close_icon
views-count4738 դիտում article-date 20:20 09-05-2021

Ռոբերտ Քոչարյան. Ղարաբաղի ապագան բավական մշուշոտ է, նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ 4,5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Վերջին անգամ հանրահավաքի հարթակում եմ եղել 2003-ին, նախագահական ընտրություններից մեկ օր առաջ, հետ եմ վարժվել հանրահավաքներում խոսելուց։ Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար։ Ես կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելն ինձ համար ավարտված էր, բայց այն վտանգները, որ այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել, հակառակը կլինի դասալքություն»,-նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այսօր երկրի առջև երեք խնդիր է ծառացած՝ ՀՀ-ն այսօր անվտանգ չէ, Սյունիքի սահմաններն անվտանգ չեն, ՀՀ-ն սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել երկրի սահմանները, երկրի բնակչության անվտանգությունը, իշխանությունը հետևողականորեն քայքայել է բանակը և այսօր չի անում ոչինչ՝ այն վերականգնելու համար։

ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց նաև, որ Ղարաբաղի ապագան բավական մշուշոտ է, նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ 4,5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից, տեղեկացնում է Tert.am-ը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր