211652_close_icon
views-count2031 դիտում article-date 10:53 12-05-2021

Եթե չխանգարեն, չխոչընդո­տեն, ինձ թվում է՝ ՌԴ-ն հնարավորինս սեղմ ժամկետներում կվերադարձնի գերիներին տուն․ Բորիս Ավագյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Դեռևս նախորդ շաբաթ հայ ռազմագերիների վե­րադարձի խնդրին վերաբերող քննարկմանը մասնակցելուց անմիջապես հետո հնչեցրած կարծիքնե­րի համար Արցախի Հանրապետության պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բո­րիս Ավագյանն ազատվեց աշխատանքից, ապա նա­և հրավիրվեց ԱԱԾ: Նա մասնավորապես հայտնել էր, որ չի ընդունում ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը: Պարոն Ավագյանը նաև հայտ­նել էր, որ իր համար զարմանալի չի եղել, երբ Բաքու մեկնած ինքնաթիռը վերադարձել է դատարկ: Ըստ նրա՝ այդ այցը եղել է աշխատանքային և կապ չի ունեցել գերիների վերադարձի հետ:

Աշխատանքից ազատվելուց անմի­ջապես հետո համացանցում տեղե­կություններ շրջանառվեցին, որ ԱՀ նախկին պաշտոնյան գնդապետի կոչում է ստացել պատերազմից հետո, բայց թե ինչ ծառայությունների համար, հայտնի չէ: Այս բոլոր հարցերի պատասխանները «Իրավունքը» փորձեց ստանալ ԱՀ նախկին պաշտոնյա, գնդապետ Բորիս Ավագյանից, ով անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, նախ նկատեց.

- Այն գործառույթները, որոնք ես իրա­կանացրել եմ պատերազմի ընթացքում, դրանից առաջ և հետո, չեմ պատրաստ­վում ներկայացնել մամուլին: Որովհետև դա կդիտվի որպես ինքնագովազդ: Իսկ ինքնագովազդով թող զբաղվեն քաղա­քական գործիչները: Այն, ինչով ես զբաղ­վել եմ, տեսել են այն մարդիկ, ովքեր ինձ տվել են շնորհակալագրեր, որոնց համար ես ևս շնորհակալ եմ:

-Ասում են, որ Ձեզ պատերազմից հե­տո գնդապետի կոչում շնորհեցին:

-Մամուլում շրջանառվող լուրերը պետք է հիմնավորվեն, բազմաթիվ լուրեր են շրջանառվում այսօր մամուլում:

-Կոնկրետ գնդապետի կոչում ստա­նալու հետ կապված ենք խնդրում Ձեր մեկնաբանությունը:

-Ի՞նչ պետք է ես մեկնաբանեմ:

-Իրականում ե՞րբ և ի՞նչ ծառայության համար եք ստացել գնդապետի կոչում:

-Այդ կոչումներն իմ զինվորական գրքույկում արտահայտված են:

֊ Պատերազմից հետո՞ եք ստացել այդ կոչումը:

-Գիտեք, իմ անցած ճանապարհը միայն ՀՀ-ով և Արցախով չի սահմանափակվում: Ես ՀՀ եմ վերադարձել 2018 թվականից հետո: Ես ճանապարհ եմ ան­ցել և՛  Հարավային Օսեթիայում, և՛ շատ ուրիշ տեղերում: Դրա համար, ինձ թվում է, այդ մեկնաբանություններն ավելորդ են: Ես և՛ պատերազմին եմ ակտիվ մասնակ­ցություն ունեցել, և՛ դրանից հետո առհա­սարակ:

-Ասացիք, պատերազմին ակտիվ մաս­նակցություն եք ունեցել: Ինչո՞ւ պատե­րազմում ունեցանք այն, ինչ ունենք:

-Ես իմ տեսակետը կհայտնեմ, երբ բո­լոր գերի ընկած տղաները վերադարձած լինեն տուն: Այ, այդ ժամանակ ներկա­յացնելու եմ ճշմարտությունը բոլոր կողմերից:

-Ունե՞ք հստակ տվյալներ, որքա՞ն գե­րեվարված տղաներ ունենք Ադրբեջանում:

-Ունենք, բայց այդ տվյալները ես չեմ կարող հրապարակել, որովհետև չունեմ նման լիազորություններ:

-Արդյոք ՀՀ-ն օգտագործո՞ւմ է գերինե­րի վերադարձին ուղղված բոլոր ռեսուրս­ներն այսօր:

-Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև Արցախում ռուս խաղաղապահ զոր­քերի հրամանատարն անում են հնարա­վորն ու անհնարը, որպեսզի գերիները վերադառնան: Եթե չխանգարեն, չխոչընդո­տեն, ինձ թվում է՝ ՌԴ-ն հնարավորինս սեղմ ժամկետներում կվերադարձնի տղաներին տուն: ՌԴ-ի ջանքերը մեր մի­ակ հույսն է, որ տղաները հետ կվերա­դառնան: Ասեմ ինչու: Տեսեք, եթե մենք անդրադառնանք պատերազմին, ապա քննարկելու ենք նաև ադրբեջանական գործողությունները, բայց ունենալով նման քանակության գերեվարված տղա­ներ Բաքվում, ինձ թվում է, հրապարակա­յին քննարկումներն ավելորդ են: Ես բոլո­րին հորդորում եմ, որ պատերազմի վերաբերյալ հրապարակային քննար­կումներից զերծ մնանք, մինչև գերիների վերադարձը: Թող ամեն մեկը իր վրա վերցնի, պատկերացրեք՝ Ձեր երեխան Բաքվում նստած է, ու ինչ-որ մարդիկ հա­վաքվում, պատերազմ են վերլուծում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր