211652_close_icon
views-count3271 դիտում article-date 17:22 13-05-2021

Սյունիքում խմելու ջրից զանգվածային թունավորման դեպքերը պատահական չեն, սա ազգային անվտանգության սպառնալիք է. Վահագն Վարագյան

«Կանաչ ապագա»բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Սյունիքում տիրող իրավիճակին և Սիսիանում թունավորման դեպքերին և նշեց՝ գուցե հետագայում նորից արձանագրվեն բնակիչների թունավորման դեպքեր:

«Սև լիճը սնում է շուրջ 8-9 գյուղ և հիմնականում այնտեղ զբաղվում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, իսկ երբ լիճը վերջնական անցնի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, մենք կարող ենք անվտանգային լուրջ խնդիրներ ունենալ և փաստացի այդ գյուղերը կդրվեն հարվածի տակ և կվտանգվի այնտեղ ցանկացած գործունեություն»,- ասաց Վահագն Վարագյանը:

Նա նաև նշեց, որ վերջին ժամանակահատվածում պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը չունի պետական սահման և առաջնագիծ:

«Ամբողջ Սյունիքի և Գեղարքունիքի առաջնագծի հատվածները թշնամին կարողանում է անարգել՝ տարբեր գործողություններ կատարելով: Ընդհանրապես՝ Սյունիքի, Վայոց Ձորի ջրային ռեսուրսները վտանգված են, որը ՀՀ բնակչության համար ազգային անվտանգության հարց է»,- նշեց Վարագյանը:

Նա նաև անդրադարձավ երեկվա ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին, որին ներկա է եղել նաև առողջապահության նախարարի պաշտոնակատարը, որը Անվտանգության խորհրդի անդամ չէ:

«Անվտանգության խորհրդի նիստին ներկա էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը, ով անվտանգության խորհրդի անդամ չէ, և այս բոլոր ռիսկերը, որ այդ ջրերը կարող են թունավորել, հատկապես Սիսիանի վերջին դեպքերից հետո, փաստացի ապացույց են հանդիսանում և կասկածներ առաջացնում, իսկ պետությունը և իշխանությունները այդ ժամանակ անգործության են մատնված»,- ընդգծեց նա:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր