211652_close_icon
views-count3317 դիտում article-date 22:22 14-05-2021

Սրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ, հակառակ դեպքում, բոլորս՝ առանց բացառությունների, մեր հայրենիքում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու․ Տ. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ընդամենը 20-25 օր առաջ, վարչապետն, ակնհայտորեն, նախընտրական գործընթացների շրջանակներում, հպարտորեն հայտարարում էր, որ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում քննարկում են բանակը կրճատելու հարցը։

5 տարի մեկ եռամսյա հավաքներ, բարեփոխումներ… կարճ ասած, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։

Չգիտեմ, թե արդեն որերորդ անգամ կրկնում եմ, բայց բոլոր պետք է հասկանան՝ սա միայն սյունեցիների կամ Գեղարքունիկի մարզում ապրող մեր հայրենակիցների կռիվը չի, երեկ Արցախում, այսօր՝ Հայաստանում, դրված է մեզանից յուրաքանչյուրի կյանքի հարցը։

Գործող իշխանությունները վաղուց իրենց սպառել են, դա ցույց տվեց պատերազմը, ցույց տվեց հետպատերազմական գործընթացները, պարզ է նաև վերջին օրերի պրոցեսների տրամաբանության ներքո։

Սրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ, հակառակ դեպքում, բոլորս՝ առանց բացառությունների, մեր հայրենիքում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու»։

Նմանատիպ նյութեր