211652_close_icon
views-count3108 դիտում article-date 18:58 06-12-2020

Միհրան Հակոբյան. Նիկոլը հեռանալու է՝ լավով կամ վատով

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը հեռանալու է՝ լավով կամ վատով: Ազգադավն այլևս հետաքրքիր չէ: Գլխավոր խնդիրը նիկոլիզմը ոչնչացնելն է, եթե, իհարկե, պետություն ունենալու, կորցրածը հետ բերելու հավակնություններ կան: Ուստի այսպես կոչված մտավորականի և հայտնի մարդու համարում ունեցողները, որ 2.5 տարի ծափահարել են ազգադավին ու հիմա լռում են, չեն խուսափելու պատասխանատվությունից: Անիծվելու են ու մինչև վերջ վարկաբեկվելու են: Նրանք փողոց դուրս գալ չեն կարողանալու, նրանց զավակները ազգանուններ են փոխելու: Նրանց մասին գրքեր են գրվելու, ֆիլմեր են նկարվելու, նրանց նկարները «ազգային ամոթի թանգարանում» փակցվելու են: Նիկոլիզմը մինչև վերջ ոչնչացվելու է: Նիկոլիզմի ապամոնտաժումն այլընտրանք չունի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր