95418 դիտում
17:01 15-05-2021
Նոր մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. հայտնի է մահացածի և վարորդների ինքնությունը. պարզվել է, որ Opel-ի վարորդն է ահազանգել 9-11 և գործը քննող քննիչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարության հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի որոշմամբ որպես խափանման միջոց, բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ժ. Գ-ի ամյա նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս ով հարուցված քրեական գործում ունի վկայի կարգավիճակ նկատմամբ ստորագրություն՝ չբացակայելու մասին որոշում է կայացվել այն բանից հետո, երբ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նա մայիսի 6-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո ոչ թե փախուստի է դիմել, այլ մտավախություն ունենալով, որ հնարավոր է՝ ավտովթարի վայրում տեղի կունենա վիճաբանություն, հաշվեհարդար կլինեն իր նկատմամբ, հեռացել է նշված վայրից, այդ ընթացքում ահազանգել է ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն և դեպքի մասին տեղեկացրել, որից հետո ձեռք է բերել նախաքննությունը վարող քննիչի հեռախոսահամարը, զանգահարել է նրան և հայտնել, որ Opel-ը վարել է ինքը և գալիս է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
Ճանապարհին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները նկատում են որոնվող Opel-ը, և կանգնեցնում, ապա նրանց հետ գալիս է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ էլ ոստիկանները արձանագրություն են կազմում, որ իրեն բերման են ենթարկել, մինչդեռ պարզվել է, որ Ժ. Գ-ն ինքն է ահազանգել 9-11՝ իր հետ ոստիկանություն բերելով նաև Opel մակնիշի ավտոմեքենան, որով բախվել է Газель-ին, Газель-ն էլ, իր հերթին, բախվել է MAN մակնիշի բեռնատարին, ինչի հետաևաքով էլ Газель-ի ուղևորուհին տեղում մահացել է։
Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։
Դեպքի այս հանգամանքների մասին այսօր՝ մայիսի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնեց Ժ. Գ-ի փաստաբանը, ով տեղեկացրեց նաև, որ քանի որ Opel-ի վարորդը դեպքի վայրում չի եղել, ոստիկաններն ու քննիչները արձանագրել են, որ նա դիմել է փախուստի, մինչդեռ ինքնակամ ոստիկանւթյուն ներկայացած Opel-ի վարորդը անգամ չի ստորագրել բերման ենթարկվելու մասին ոստիկանների կազմած արձանագրությունը՝ հայտնելով, որ ինքը ինքնակամ է ներկայացել։
Նախաքննության ընթացքում պարզվել է, Գազելը վարել է Արցախի Հանրապետության բնակիչ՝ 45-ամյա Ռոբերտ Գ-ն, MAN-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 47-ամյա Վարշամ Գ-ն, իսկ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 41-ամյա Արմինե Ղ-ն էր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 6-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.1 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին բեռնատար «Գազել» ու MAN բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Մինչ տեղում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել էին տուժածներից մեկի մահը, ինչի համար էլ Դ. Մխիթարյանը դադարեցրել էր իր գործողությունները դեպքի վայրում։
Տեղում էին նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Դ. Դավթյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բեռնատար «Գազել»-ը վերածվել էր մետաղե ջարդոնի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+