211652_close_icon
views-count4068 դիտում article-date 22:36 06-10-2020

Այս պայմաններում խուճապ տարածելու համար որոշ դպրոցների տնօրեններ կարող է դուրս հրավիրվեն կաբինետներից.ԿԳՄՍ նախարար

Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածվում, թե դպրոցները փակվում են. նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք: Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո: Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր