211652_close_icon
views-count6340 դիտում article-date 11:23 17-05-2021

Կասեցվել է կաթնամթերք արտադրող 2 արտադրամասերի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Նորայր Արսենյանի կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (գ. Այնթապ) ու «ԽԱՔ» ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) և պարզել, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ իրավական նորմերով ամրագրված պահանջներին համապատասխան, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության, իսկ ԽԱՔ ՍՊԸ-ում նաև 500 գրամանոց 3,2% յուղայնությամբ մածունի մակնշումը չի համապատասխանել օրենսդրական ակտերով սահմանված մակնշման պահանջներին, սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցն էլ չի ունեցել սանիտարական անձնագիր: 
    
Կասեցվել է երկու արտադրամասերի գործունեությունը, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և 
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր