1858 դիտում
11:30 18-05-2021
Մակարոնի արտադրության ոլորտը վտանգված է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մակարոնի արտադրության ոլորտը վտանգված է։ Պատճառը դրսից ներկրվող մակարոնն է, որով ողողված է հայկական ողջ շուկան, եւ տեղական արտադրողները չեն դիմանում մրցակցությանը։ Նշենք, որ ռուսական արտադրության մակարոնը մեր շուկայում մեծ տեսակարար կշիռ ունի։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում մակարոնի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մարտ ամիսներին 33.8 տոկոսով պակասել են։ Այս տարվա առաջին երեք ամիսներին արտադրվել է 1131 տոննա մակարոն՝ նախորդ տարվա 1710 տոննայի դիմաց։ Մակարոնի՝ տեղական շուկայում ստեղծված այս իրավիճակի հետեւանքով որոշ տնտեսվարողներ, հնարավոր է, առաջիկայում դադարեցնեն իրենց արտադրությունը:
Մակարոն արտադրողները խիստ մտահոգված են, որովհետեւ իրենք մակարոն արտադրելու համար մեծ ծախսեր են անում. էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է, որն էլ մակարոնի արտադրության ոլորտում տեսակարար կշիռ ունի։ Ի դեպ, մակարոն ներմուծողները (հիմնականում ներկրվում է ՌԴ-ից) ավելի շատ են օգտվում, քան նրանք, որոնք մակարոն են արտադրում: Եվ արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում իրենց ունեցածը սպառել կամ էլ այն իրացնում են ավելի էժան` այդպիսով մեծ վնասներ կրելով:
Մանրամասն՝ այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2064 դիտում
00:04 06-03-2014
Վտանգված է մեր առհավատչյան. վտանգված է հենց մեր մեղքով ու ձեռքով
3396 դիտում
19:35 24-04-2021
«Սյունիքը վտանգված է, բայց վտանգված են նաեւ Երևանը, Տաշիրը, ցանկացած բնակավայր»․ Վովա Վարդանով. Aravot.am
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
940 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1255 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»