211652_close_icon
views-count1605 դիտում article-date 17:49 20-05-2021

Հարի Քեյնը հաստատել է, որ ցանկանում է հեռանալ «Տոտենհեմից»

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հաստատել է, որ մտադիր է փոխել ակումբը և հայտնել իր առջև դրված նպատակների մասին:
 
«Ես դեռ շատ բան կարող եմ անել: Իմ վիճակագրությունը կարող է ավելի լավը լինել, քան՝ հիմա:
 
Չեմ վարանում ասել, որ ցանկանում եմ լավագույնը լինել: Ցանկանում եմ հասնել Ռոնալդուի և Մեսիի մակարդակին: Իմ գլխավոր նպատակը տիտղոսներ վերցնելն է և յուրաքանչյուր մրցաշրջանում 50, 60, 70 գոլ խփելը», ասել է Քեյնը:
 
Անգլիայի հավաքականի խաղացողը նաև հայտնել է, որ մտադիր է իր ապագայի վերաբերյալ զրուցել ակումբի նախագահ Դանիել Լևիի հետ: Արդեն տեղեկություններ եղել են, որ նա «Տոտենհեմից» հեռանալու մասին տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը, ինչպես նաև լուրեր կան, որ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
 
Այս մրցաշրջանում Քեյնը ԱՊԼ-ում անցկացրել է 22 խաղ, դարձել 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր