211652_close_icon
views-count11251 դիտում article-date 18:32 20-05-2021

Չպետք է հեռանանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրից չեն հեռացել դավաճանները. Տոնոյան

Armeniasputnik.am-ը գրում է. Տոնոյանը կոչով դիմեց բոլոր քաղաքական ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվել և ստեղծել Հայրենիքի սահմանների պաշտպանության կոմիտե։

Կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ «5165» ազգային շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ մենք այլևս իրավունք չունենք նստելու տներում և այստեղից պետք է չհեռանանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրից չեն հեռացել դավաճանները։

«Նրանք  հանձնում են մեր երկիրը և թույլ չեն տալիս մեր զավակներին անգամ պաշտպանվել։ Արդյո՞ք 2.5 միլիոն ժողովուրդը պետք է գերի մնա մեկ ստախոսի, կիսախելագարի, կամ ուղղակի փայլուն իր դերը կատարող դավաճանի զարկին»,- ասաց նա։

Տոնոյանը կոչով դիմեց բոլոր քաղաքական ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվել և ստեղծել Հայրենիքի սահմանների պաշտպանության կոմիտե։

«Ես ընդամենը պատվախնդրության կոչ եմ անում։ Հայ զինվորին թույլ չեն տալիս կրակել, և եթե մենք մեր զինվորներին չենք ասում, որ իրենց թիկունքում ենք, ուրեմն մենք էլ ենք կոտրում նրանց։ Իջեք հրապարակ և լուծենք մեր հարցն այսօր, այստեղ և վերջնականապես։ Ամեն վայրկյանը մեզանից հող է պահանջելու և զոհ է պահանջելու»,- նշեց Տոնոյանը։

Մանրամասներն՝ այստեղ

 

Նմանատիպ նյութեր