211652_close_icon
views-count5892 դիտում article-date 19:04 21-05-2021

Սևանի մշակույթի պալատի թանգարանում ցուցադրվել են գեղանկարիչ Սանասար Արշակյանի աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս տեղի է ունեցել թանգարանային գիշեր միջազգային մշակութային միջոցառումը, որի շրջանակներում Սևանի մշակույթի պալատի թանգարանում ցուցադրվել է գեղանկարիչ Սանասար Արշակյանի աշխատանքները։

Ներկայացվել է ավելի քան 14 կտավ, որոնցում պատկերված են եղել Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերը, մշակութային կոթողները և բնապատկերներ՝ վերցված առօրյա կյանքից:

SHAMSHYAN.com-ի թղթակցի  հետ զրույցում գեղանկարիչը ասաց, որ ցուցադրված աշխատանքերը նաև վաճառվում են։

Ցուցահնադեսին ներկա են եղել քաղաքի մտավորականներ, մշակութային գործիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, Սևան Ազգային պարկի տնօրենը և իր աշխատակիցները, ինչպես նաև մշակութասեր քաղաքացիներ։

Պանդեմիայից հետո սա Սանասարի առաջին ցուցահանդես-վաճառնքն էր։ Գեղանկարիչը խոսատանում է, որ հնարավորություն ընձեռնվելուն պես նման ցուցադրությունները կլինեն շարունակական, ինչի արդյունքում նա կներկայացնի այլ աշխատանքներ ևս։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր