211652_close_icon
views-count2220 դիտում article-date 15:38 22-05-2021

«Հայաստան» դաշինքը բացառում է որևէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարած «Հայաստան» նախընտրական դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ սկզբունքորեն բացառել է որևէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ։

«Նման գործարքը ցանկացած քաղաքական միավորի համար գնահատվելու է Հայաստանի և Արցախի հանդեպ իրականցված հանցագործության մեղսակցություն և, ուժ տալով չարիքին, հարցականի տակ է դնելու մեր պետության գոյությունը»,– ասված է հայտարարության մեջ։

Դաշինքի համոզմամբ` ընտրությունների արդյունքում իշխող վարչակազմը կորցնելու է իշխանությունը և փորձելու է անարժանապատիվ կոալիցիոն գործարքներ փնտրել աթոռն ամեն գնով պահելու նպատակով։

«Հայաստանը» հիշեցնում է, որ գործող վարչակազմը 2018թ-ին իշխանության էր եկել սիրո և համերաշխության քարոզով, արդարության ու ազգային իղձերի իրականացման խոստումներով, բայց, ընդդիմադիր ուժի գնահատմամբ, չի կատարել ոչ մի խոստում կատարելապես ձախողվել է ամեն ինչ՝ բացահայտելով իր կեղծավոր և դավաճանական էությունը։

Նմանատիպ նյութեր